Ես ղարաբաղցի շատ մարշալների գիտեմ, բայց ադրբեջանցի ոչ մի զորահրամանատար կամ մարշալ չեմ ճանաչում. Յակով Կեդմի

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է։

Հաղորդման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, դրա ուժը և հետևանքները Հայաստանի համար, Միացյալ Նահանգների դերն անվտանգության ապահովման գործում։

Ուշադրության առարկա են դարձել տարածքային վարձակալության հարցերը և ինքնիշխանությանը սպառնացող սպառնալիքները, Վաշինգտոնի շահերը տարածաշրջանում և տնտեսական միջանցքներում, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև շահերի հնարավոր բախումը և Հայաստանի հեռանկարները՝ Միացյալ Նահանգների և ԵՄ-ի ազդեցության ուժեղացման պայմաններում։

Կարդացեք նաև

Խոսվել է նաև «Զանգեզուրի միջանցքի»՝ Ադրբեջանի համար կարևորության, նոր պահանջների և գերիների կալանավորման մասին։

Չեն անտեսվել 44-օրյա պատերազմի արդյունքները, Պուտինի և Թրամփի հանդիպումը և դրա հետևանքները, TRIPP նախագիծը և Վրաստանի համար դրա ռիսկերը, Իրանի արձագանքը հայ-իրանական սահմանի վերաբերյալ, Կարս-Նախիջևան երկաթուղու՝ Թուրքիայի կողմից կառուցումը և Հայաստանի արձագանքը։

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս