Բաժիններ՝

Բայդենը Կիսիդայի հետ հանդիպմանը հայտարարել է Ճապոնիային պաշտպանելու՝ ԱՄՆ-ի հաստատակամ հանձնառությունը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 23-ին Ճապոնիայի վարչապատ Ֆումիո Կիսիդայի հետ հանդիպմանը հայտարարել է Ճապոնիային պաշտպանելու՝ ԱՄՆ-ի հաստատակամ հանձնառության եւ ներկայի եւ ապագա մարտահրավերնրին միասին դիմակայելու պատրաստակաության մասին: Հանդիպման սկզբի կադրերը ցուցադրել է ազգային հանրային հեռուստատեսությունը։

«Ինձ համար հաճելի է լինել այստեղ ձեզ հետ՝ շարունակելու համար մեր այն քննարկումները, թե ինչպես Ճապոնիան եւ ԱՄՆ- կարող են օգտագործել մեր դաշինքը որպես դրական ուժ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում: ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի դաշինքն արդեն վաղուց է խաղաղության եւ բարգավաճման անկյունաքար Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Եվ ԱՄՆ-ը նախկինի պես լիակատար չափով հանձնառու է ճապոնիայի պաշտպանությանը, մենք միասին կհաղթահարենք մարտահրավերներն այսօր եւ ապագայում»,- հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

«Այսօր ավելի ուշ մենք կգործարկենք Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական եւ առեւտրական փոխգործակցության (բազմակողմ) պարփակ համաձայնությունը, որի նպատակն է մեր համագործակցության ընդլայնումը տարածաշրջանի այլ երկրների հետ եւ կոնկրետ շահերի ապահովումը Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների տարածշրջանի բնակիչների համար»,- հավելել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը:

Բացի դրանից, Բայդենը Կիսիդային երախտագիտություն է հայտնել Ուկրաինային աջակցելու համար: Մայիսի 23-ին ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահին Տոկիոյի պալատի իր նստավայրում ընդունել է Ճապոնիայի Նարուհիտո կայսրը: Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Բայդնն ընդունման ժամանակ «ընդգծել է ամերիկա-ճապոնական հարաբերությունների ուժը, որոնք հիմնված են «երկու երկրների բնակիչների «միջեւ խորը կապերի վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս