Թուրքիայի մշակութային էքսպանսիան շարունակվում է Աֆրիկայում

Թուրքիայի կողմից Սոմալիում իրականացվող բազմաթիվ կրթական, մշակութային, հասարակական նախագծերի շրջանակներում այսուհետև թուրքերեն լեզուն մայրաքաղաք Մոգադիշոյի դպրոցներում կներառվի ընտրովի առարկաների ցանկում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական աղբյուրը նշում է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև համագործակցության մակարդակը մշակութային և կրթական ոլորտներում աճել է»:

Նշվում է, որ թուրքերնը որպես պարտադիր առարկա դասավանդվում է այդ երկրի 3 մանկատներում:

Վերջին տարիներին, քանի որ Սոմալիի և Թուրքիայի միջև հարաբերությունները առաջ են շարժվել և աճել են սոցիալական և մշակութային փոխհարաբերությունները, թուրքերենը դարձել է այն լեզուն, որը ժողովուրդն ամենից շատ է պահանջում:

Թուրքերենի դասավանդման գործընթացն իրականացվում է Թուրքիայի մշակույթի նախարարության և Յունուս Էմրեի անվան թուրքական ինստիտուտի աջակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031