Բաժիններ՝

Ավստրիայում հոսպիտալացվել է կապկի ծաղկի կասկածանքով առաջին հիվանդը

Ավստրիայում հայտնաբերվել է կապկի ծաղկով վարակվելու կասկածանքով առաջին դեպքը, հաղորդում է ORF հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով առողջապահության տեղական մարմինները, վարակման կասկածանքով դեպքը հայտնաբերվել է Վիեննայում, 35-ամյա տղամարդու մոտ, լույս կիրակի գիշերը նրան տեղափոխել են հիվանդանոց:

Տղամարդու մոտ նկատվում է ջերմաստիճանի բարձրացում եւ դեմքի բշտիկներ: Տղամարդու վիճակի մասին ստույգ տվյալներ կստացվեն կիրակի երեկոյան կամ երկուշաբթի, հաղորդում է հեռուստաալիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031