
Կանադայում փոթորիկն 8 մարդու կյանք է խլել և առանց էլեկտրականության թողել հազարավոր կանադացիների

Կանադայի երկու ամենախիտ բնակեցված նահանգներում՝ Օնտարիոյում եւ Քվեբեկում, մայիսի 21-ին մոլեգնած փոթորկի հետեւանքով առնվազն ութ մարդ է զոհվել եւ ավելի քան 50 հազարը՝ զրկվել էլեկտրականությունից: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իշխանություններին:
Ինչպես նշում են կոմունալ ծառայությունները, քամու պոռթկումները, որի արագությունը ժամում գերազանցել է 130 կիլոմետրը, տապալել են ծառեր, սյուներ եւ էլեկտրահաղորդման գծերի հենարաններ:
Իշխանությունների հաղորդագրությունների համաձայն, մահացու հարվածների մեծ մասի պատճառը դարձել է ծառերի տապալումը: Էներգետիկները մայիսի 22-ին առավելագույն ջանքեր են գործադրել էներգամատակարարումները վերականգնելու համար: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ դաշնային կառավարությունը պատրաստ է օգնել կարիքավորներին ու տուժածներին:
«Մենք մտածում ենք բոլոր տուժածների մասին եւ շնորհակալ ենք այն բրիգադներին, որոնք աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու վրա»,-Թրյուդոն մայիսի 22-ին գրել է Twitterղում: