Բաժիններ՝

Իրանում տասնհարկանի գրասենյակ է փլվել

Տասնհարկանի գրասենյակային շենք է փլվել Իրանի Աբադան քաղաքում, որը գտնվում է Խուզստանի հարավարեւմտյան նահանգում. մեկ մարդ զոհվել է: Այդ մասին հաղորդել է Tasnim իրանական գործակալությունը:

«Ամիրի փողոցի վրա գտնվող գրասենյակային շենքի մի քանի մասեր քանդվել են: Շենքի անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է: Շենքի մերձակայքում գտնվող փոխադրամիջոցները բեկորների ընկնելու հետեւանքով վնասվածքներ են ստացել»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում է որ ներկա պահին այդ միջադեպի հետեւանքով տուժել է չորս մարդ. նրանց բոլորին շտապ կարգով տեղափոխել են տեղի հիվանդանոց: Եվս մեկ մարդ զոհվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031