Բաժիններ՝

Ստեղծվել է թյուրքական պետությունների օմբուդսմենների միություն

Թյուրքական 5 պետություն և հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը մայիսի 13-ին հիմնել են «Թյուրքական պետությունների օմբուդսմենների միություն» (TÜRKOMB): Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Բուրսա քաղաքում այդ երկրի Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն) գրասենյակում:

Կազմակերպության հիմնադիր անդամներ են դարձել Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը:

Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Շերեֆ Մալքոչը հայտարարել է, որ իրենք կազմակերպությունը հիմնել են՝ ոգեշնչվելով 2021-ի նոյեմբերի 12-ին Ստամբուլում Թյուրքական պետությունների կազմակերպության հիմնումով: Նա տեղեկացրել է նաև, որ նորաստեղծ TÜRKOMB-ում դեռևս չի կատարվել պարտականությունների բաշխում։

Մալքոչը նշել է, որ հիշյալ միությանը միանալու է նաև Հունգարիան և մեծ հավանականությամբ՝ Թուրքմենստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս