
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը

Քիչ առաջ Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Մայիսի 22-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ։