
Էրդողանը դժգոհել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից սպասված աջակցությունը չի ստացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել է, որ Թուրքիան չի ստացել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից սպասված աջակցությունը ո՛չ պաշտպանության ոլորտում, ո՛չ ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Թուրքիան չի ստացել այն աջակցությունը, որն ակնկալում էր իր դաշնակիցներից՝ ո՛չ իր պաշտպանական կարիքները բավարարելու, ո՛չ ահաբեկչության դեմ 40-ամյա պայքարում։ Մեր երկիրը բազմիցս ենթարկվել է բացահայտ ու քողարկված պատժամիջոցների, սպառնալիքների, ճնշումների ու շանտաժի»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով` Թուրքիան ցանկանում է ՆԱՏՕ-ից տեսնել կոնկրետ քայլեր, այլ ոչ թե ահաբեկչության դեմ պայքարի դիվանագիտական հայտարարություններ։
«Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ մենք ցանկանում ենք տեսնել կոնկրետ քայլեր, ոչ թե բաց դիվանագիտական հայտարարություններ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։