Բաժիններ՝

ԱՄՆ-ի բանակը կպաշտպանի Տայվանը Չինաստանի ներխուժման դեպքում. Բայդեն

ԱՄՆ-ի զինվորականները կմիջամտեն Տայվանի վրա հարձակվելու դեպքում, չնայած այն բանին, որ Վաշինգտոնն առաջվա պես կողմնակից է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը: Այդ մասին մայիսի 23-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

«Այո, եւ դա պարտավորություն է, որը մենք ստանձնել ենք»,-Բայդենն ասել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք ԱՄՆ-ը ռազմական պլան ներքաշվել «Տայվանին պաշտպանելու» անհրաժեշտության դեպքում: Բայդենը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի մոտեցումը Տայվանի խնդրին «ամենեւին չի փոխվել», եւ Վաշինգտոնը կողմնակից է «մեկ Չինաստանի քաղաքականության» սկզբունքին:

Մայիսին ավելի վաղ ՉԺՀ-ի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ՉԿԿ կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին հայտարարել էր, որ Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները շարունակեն միջամտել ՉԺՀ-ի ներքին գործերին, խախտել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Յան Ցզեչին ընդգծել է, որ «Տայվանի հարցն» ամենակարեւոր, զգայուն եւ հանգուցային հարցն է չին-ամերիկյան հարաբերություններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս