Ուկրաինան պետք է 1,4 մլրդ դոլար արտաքին պարտք վճարի սեպտեմբերին. Bloomberg
Ուկրաինան պետք է սեպտեմբեի 1-ին շուրջ 1,4 միլիադ դոլար արտաքին պարտք վճարի, երկրի իշխանությունները փորձում են միջոցներ գտնել կատարելու պարտավորությունները: Հունիսի 30-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։
Գումարի չափը գործականությունը որոշել է սեփական հաշվարկների հիման վրա: Ըստ աղբյուրների տեղեկատվության, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անունները, Կիեւը կարող է վարկատուներին առաջարկել կատարել պատքի վերաձեւակերպում: Այլ տարբերակ է մնում Արեւմուտքի կողմից Կիեւին ռուսական սառեցված ոսկեարժութային պահուստների օգտագործման հնարավորության տրամադրումը: Սակայն վերջին տարբերակը վիճելի է իրավական տեսակետից: Ընթանում են նաեւ բանակցություններ Արժույթի միջազգային հիմադրամի հետ:
Վարկատուները կասկածում են ելք գտնելու՝ Ուկրաինայի ունակության հարցում: Երկրի պարտքի հանձնառությունների արժեքն ընկել է, ընդ որում սեպտեմբերին մարման ժամկետով հանձնառություններինն՝ արդեն 40 տոկոսով: Եթե Կիեւն արտաքին հանձնառությունների պարտազանցում թույլ տա, դա բացասաբար կազդի ապագայում համաշխարհային ֆինանսական շուկայից օգտվելու՝ նրա հնարավորության վրա:
Bloomberg-ը հիշեցնում է, որ հակամարտության հետեւանքով Ուկրաինայի համախառն ներքին արդյունքն, ըստ առկա կանխատեսումների՝ կնվազի 30 տոկոսով: Այդ պայմաններում երկրի իշխանությունները շատ մեծ բարդությունների են հանդիպում բյուջեի կատարման հարցում՝ չնայած արտաքին աջակցությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: