Բաժիններ՝

Իսլանդիայում գրանցվել է կապկի ծաղկի չորրորդ դեպքը

Իսլանդիայում գրանցվել է կապկի ծաղկի չորրորդ դեպքը, վարակակիրը միջին տարիքի տղամարդ է: Այս մասին հայտնում է The Reykjavík Grapevine-ը:

Ի տարբերություն երկրում գրանցված նախորդ 3 դեպքերի՝ այս դեպքում տղամարդը վերջին շրջանում ճամփորդական պատմություն չունի, այսինքն՝ նա հավանաբար վարակվել է անհայտ վարակակրից:

Կապկի ծաղկի դեմ պատվաստանյութը դեռևս չի հասել Իսլանդիա:

Մայիսի սկզբից ի վեր, երբ կապկի ծաղիկն սկսեց տարածվել ոչ էնդեմիկ երկրներում, աշխարհում գրանցվել է 4780 դեպք: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Իսպանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031