Բաժիններ՝

Պուտինի աշխատանքին հավանություն է տալիս ռուսաստանցիների 78 տոկոսը. հարցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է քաղաքացիների 81 տոկոսը, նրա աշխատանքին հավանություն է տալիս 78 տոկոսը: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հարցման արդյունքները։

Հարցին, թե «դուք հավանություն տալի՞ս եք կամ չեք տալիս պետության ղեկավարի գործունեությանը», հարցված ռուսաստանցիների 78 տոկոսը դրականորեն է պատասխանել, 13,4 տոկոսը հավանություն չի տալիս:

Բացի այդ, ուսումնասիրության մասնակիցներին հարցրել են, թե նրանք վստահում են արդյոք նախագահին: Ռուսաստանցիների 81 տոկոս հայտնել է, որ վստահում է Պուտինին. քաղաքացիների 15,3 տոկոսը չի վստահում:

«ՀԿՈՒՀԿ-Սպուտնիկ»-ի նախաձեռնողական համառուսաստանյան հարցումը հեռախոսային հարցազրույցի միջոցով անցկացվել է հունիսի 20-ից մինչեւ 26-ը: Դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 1600 քաղաքացի: Անճշտության առավելագույն չափը 1 տոկոս է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս