
ԵՄ-ն կարող է վերափոխել Կալինինգրադ ապրանքների տարանցման կանոնները. Bloomberg

ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներառել պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների Կալինինգրադ տարանցման վերափոխված կանոններ: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակչելով աղբյուրների:
Գործակալության հաղորդագրության համաձայն, պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսում է ավելի վաղ ընդունված միջոցների «վերափոխումներ», մասնավորապես, դա կարող է ընդգրկել «այն կանոնների վերափոխում, որոնք վերաբերում են պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների տարանցմանը Ռուսաստանի միջատարածք հանդիսացող Կալինինգրադ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: