
Վրաստանում գազը թանկացել է առևտրային սպառողների համար

Վրաստանի երկու խոշորագույն գազաբաշխիչ ընկերությունները հուլիսի 1-ից բարձրացրել են գազի սակագները առեւտրային սպառողների համար։
Գազի ոչ սպառողական սակագները Թբիլիսիի Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերության բաժանորդների համար հուլիսի 1-ից մեկ խորանարդ մետրի դիմաց 1,1-ից աճել է մինչեւ 1,35 լարի:
Տարածաշրջաններում Socar Georgia Gas-ի բաժանորդների համար ոչ սպառողական սակագները մեկ խորանարդ մետրի դիմաց 1,15-ից աճել է մինչեւ 1,38 լարի: Այս անգամ գազի գների աճը վերաբերել է նաեւ հացի փռերին, որոնք մինչեւ վերջին ժամանակներս օգտվում էին արտոնյալ սակագներից:
Սակայն տարածաշրջաններում հացի փռերը մեկ խորանարդ մետրի դիմաց վճարելու են 1,15 լարի՝ 0,95 լարիի փոխարեն, որից նրանք օգտվում են հիմա:
Ընկերություններում սակագների բարձրացման պատճառը համարել են գների ճշտումը շուկայականներին համապատասխան:
Փորձագետների կանխատեսումներով՝ առեւտրային գազի թանկացումը կանդրադառնա մթերքների գների վրա, հաղորդել է Sputnik-ը: