
Անգելա Մերկելը Գալուստ Գյուլբենկյան Մարդասիրություն մրցանակի ժյուրիի նախագահ․ «Ազգ»

Գերմանիայի նախկին կանցլեր 67-ամյա Անգելա Մերկելը նոր պաշտոն ունի՝ նա համաձայնել է աշնանը ստանձնել Գալուստ Գյուլբենկյան մարդասիրության համար տրվող մրցանակի ժյուրիի նախագահությունը: Գերմանական dpa գործակալության հարցին ի պատասխան Մերկելի խոսնակը հաստատել է տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է azg.am-ը։
Լրատվության տեղեկանքում հետեւյալ անդրադարձը կա. Հայազգի նավթային մագնատ եւ արվեստի հավաքորդ Գալուստ Գյուլբենկյանի անվամբ 1956-ին Պորտուգալիայում հիմնված հաստատությունը նպատակ ուներ մարդկանց կյանքի որակը բարելավել արվեստի, բարեգործության, գիտության եւ կրթության միջոցով: 1 միլիոն եվրո պարգեւավճար կազմող Մարդասիրության մրցանակը Գյուլբենկյան հիմնադրամը կյանքի է կոչել 2020 թվականին՝ առաջինը պարգեւատրելով կլիմայի պահպանության պատանի ակտիվիստ շվեդուհի Գրետա Թունբերգին: 2021-ին մրցանակակիր է դարձել Organisation Global Covenant of Mayors խոշորագույն միությունը, որ 6 մայրցամաքների 142 երկրների 11 500 քաղաքների տեղական կառավարողներին միավորում է կլիմայական փոփոխությունների եւ էներգետիկ անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու ծրագրերում: 2022 թվականի մրցանակակրի անունը հայտնի կդառնա հուլիսին:
Անահիտ Հովսեփյան
Գերմանիա