ԱԺ-ն հրաժարվել է Հայկ Մամիջանյանի նամակը փոխանցել Միլլի Մեջլիսի խոսնակին․ hraparak.am

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ այսօր պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։

Մամիջանյանից hraparak.am-ը նախ հետաքրքրվել է՝ արդեն դիմե՞լ է և ի՞նչ խողովակով է դիմել, Մամիջանյանը պատասխանել է․

«Ես հանձնարարել էի, որպեսզի դիմեն ԱԺ արտաքին կապերի վարչություն, որը ԱԳՆ-ի կամ ԱԺ-ի պաշտոնական խողովակներով էդ նամակը հասցներ Միլլի Մեջլիս, որոշ ժամանակահատված տանել-բերելուց հետո ինձ պատասխանեցին, որ չեն կարող կազմակերպել, քանի որ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան։ Բնականաբար, ես դա գիտեի, բայց, փաստորեն, ինչ հարցի համար ասես՝ դիվանագիտական կապեր այս կամ այն տեսքով կան, բայց մեր գերի տղերքի հետ կապված, եթե մի տոկոս շանս կա տեսակցելու, դրա համար հնարավորություններ չկան»։

Արդյունքում, ինչպես տեղեկացրել է Հայկ Մամիջանյանը, էլեկտրոնային փոստի միջոցով են ուղիղ կերպով նամակ ուղարկել Միլլի Մեջլիսի խոսնակին։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս