Իսպանիայի հյուսիս-արևմուտքում ավելի քան 30 բնակավայրեր են տարհանել անտառային հրդեհի պատճառով
Իսպանիայի հյուսիս-արևմուտքի Սամորայի նահանգում (Կաստիլիա ի Լեոնի Ինքնավար Մարզ) տարհանել են 32 ոչ մեծ բնակավայրերի բնակիչներին անտառային հրդեհի պատճառով անվանգության նկատառումներով:
Հուլիսի 19-ին այդ մասին Twitter-ում հաղորդել է տարածաշրջանի շտապ օգնության ծառայությունը:
Ծառայության տեղեկատվությամբ՝ կրակը մոլեգնում է Լոսասիո մունիցիպալիտետի շրջանում: Դրա հետևանքով շուրջ 6000 մարդ հարկադրված է եղել ժամանակավորապես լքելու տունը: Ինչպես հայտնում է Europa Press գործակալությունը, Սամորայում երկու բնական հրդեհների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 15-ը՝ տուժել:
El Paվs թերթի վարկածով՝ բազմաթիվ բռնկումների հետևանքով երկրում արդեն այրվել է շուրջ 60.000 հեկտար անտառ: Իսպանիայում հրդեհներն սկսվել են արտակարգ շոգ եղանակի ֆոնին, որը շարունակվել է ամբողջ անցյալ շաբաթ. որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը գերազանցել է 45 աստիճանը:
Հուլիսի 19-ին իրավիճակը փքր-ինչ բարելավվել է, այնուամենայնիվ Իսպանիայի Պետական օդերևութաբանական գործակալությունը երկրի որոշ տարածաշրջաններում շոգի պատճաով դեռևս պահպանում է եղանակային վտանգի բարձր մակարդակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: