Խաղաղության գործընթացի ադրբեջանական իմիտացիան՝ հակահայկական օրակարգով

Օրեր առաջ Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ  Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որին չխանգարեցին անգամ Ադրբեջանից հնչած սպառնալիքներն ու հայտարարությունները: Ալիևը խոսել էր Զանգեզուրի միջանցքի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի, Արցախի կարգավիճակի մասին: Դրան, իհարկե, ինչպես միշտ, Հայաստանից որևէ պատասխան չեղավ, այս անգամ էլ, ենթադրաբար, առաջիկա Միրզոյան-Բայրամով հանդիպմանը չխոչընդոտելու համար:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ հանդիպումից հետո ըստ էության Երևանն ու Բաքուն որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չեն բերել: Քննարկվող հարցերի շրջանակն էլ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ հստակ հայամետ ուղղվածություն չի ունեցել: Չի խոսվել Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում անօրինական գտնվելու մասին: Հայաստանի արտգործնախարարը կարևորել է հրադադարի ռեժիմի պահպանումը, հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։ Ադրբեջանական կողմն էլ ընդգծել է մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու իրենց պահանջը: Կարելի՞ է արդյոք գնահատել այս հանդիպումը՝ որպես ԱԳ նախարարների մակարդակով երկխոսություն Խաղաղության պայմանագրի շուրջ:

Հայկական կողմը խոսել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ՓՈՐՁՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ անհրաժեշտության մասին: Սա չի՞ նշանակում արդյոք, որ հայկական կողմը հաշտվել է ՄԽ ձևաչափով բանակցությունների վերսկսման անհնարինության հետ և այս տեսանկյունից կրկին ջուր է լցնում թշնամու ջրաղացին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս