![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանը դեմ կլինի Հայաստանի հետ իր սահմանի արգելափակման քաղաքականությանը. Այաթոլա Ալի Խամենեի
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/1088577.jpg)
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Այս մասին հայտնում է Իրանական IRNA-ն:
«Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ հանդես կգա նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է»,-ասել է նա։
Թուրքիայի նախագահի և Իրանի հոգևոր առաջնորդի հանդիպմանն անդրադարձ է կատարել նաև «Ալ Ջազիրա»-ն՝ նշելով, որ Խամենեին և Էրդողանն անդրադարձել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ժամանակ Թուրքիան Ադրբեջանի ցուցաբերել է, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական աջակցություն: