Իրանը և Թուրքիան կերկարացնեն գազի մատակարարումների 25-ամյա համաձայնագիրը

Թեհրանը եւ Անկարան համաձայնության են եկել երկարաձգելու Իրանից Թուրքիային գազի մատակարարումների շուրջ՝ ավելի վաղ կնքված 25-ամյա համաձայագիրը: Հուլիսի 19-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:

«Մենք համաձայնության եկանք երկու երկրների միջեւ գազի մատակարարումների վերաբերյալ 25-ամյա համայձանագրի երկարաձգման շուրջ»,- ասել է նա: Ռայիսիի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ասուլիսը՝ նվիրված քաղաքական գործիչների հանդիպման արդյունքներին, հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Իրանի նախագահը հավելել է, որ կողմերը համաձայնվել են աշխատել առեւտրական շրջանառության մեծացման ուղղությամբ:

«Մենք որպես նպատակ նշել ենք 30 միլիարդ դոլար թիվը, այսինքն՝ առեւտրի ընթացիկ ծավալը պետք է եռապատիկ մեծանա»,- ասել է նա:

Բացի դրանից, հեռուստատեսությունը ցուցադրել է երկու երկրների միջեւ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:

Համաձայնագրի մանրամասները չեն ճշտվել: Իրանը Թուրքիային է մատակարարում տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ Թենգիզ-Անկարա գազատարով:

Իրանական գազի բաժնը Թուրքիայի Էներգետիկական հաշվեկշռում կազմում է շուրջ 15 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս