Բաժիններ՝

Իրանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի

Իրանում առնվազն 90 մարդ է զոհվել վերջերս տեղի ունեցած ընդգրկուն հեղեղումների հետեւանքով: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:

Նշվում է, որ եւս 8 մարդ համարվում է կորած: Ավելի վաղ հաղորդվել էր 69 մարդու մահվան մասին: Տեղատարափ անձրեւների առաջացրած հեղեղումներն ընդգրկել են Իրանը հուլիսի վերջին՝ պատուհասելով երկրի 31 նահանգներից 24-ին:

Ամենից շատ տուժել են Բախտիարին, Սպահանը, Եզդը, Լուրեստանը, Մազանդարանը, Թեհրանը եւ Չեհարմեհալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031