Գլխիվայր շրջված ՀՀ դրոշով և առանց խորհրդարանական ընդդիմության

Այսօր ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար գեներալ-մայոր Ա.Ա. Վոլկովը հանդիպում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքից։

Ըստ այդ հաղորդագրության՝ «հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Ա.Ա. Վոլկովը պարզաբանել է խաղաղապահ կոնտինգենտի դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին, ինչպես նաև վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակի հետագա սրում թույլ չտալու համար»։

Ուշագրավ է, որ այս հանդիպմանը հրավիրված չի եղել Արցախի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը, ներկա են եղել «Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը, «Իմ իրավունքը» շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանը, ԼՂՀ Շուշիի շրջանի նախկին դատախազ Վահրամ Ղահրամանյանը, որը ներկայումս պաշտոն է զբաղեցնում Արցախի կառավարությունում: Մարդիկ, որոնց անունները կապվում էր Մասիս Մայիլյանի, Սամվել Բաբայանի, սորոսամերձ որոշ շրջանակների հետ:

Վերջիններս ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում Արցախի նախկին իշխանությունների և ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ:

Իսկ լուսանկարին ուշադիր նայելու դեպքում նաև կտեսնեք, որ սեղանին ըստ պատշաճի դրված է Ադրբեջանի դրոշը, իսկ Հայաստանի դրոշը գլխիվայր շրջված է:

Եվ վերջում մի հարց. հանդիպմանը մասնակից հայերին չհետաքրքրե՞ց` ինչ գործ ունի առհասարակ Ադրբեջանի դրոշը ռուս-հայկական հանդիպման սեղանին

Տեսանյութեր

Լրահոս