Ծխախոտի մաքսանենգության դեպք՝ «Սադախլո»-ի անցակետում․ այն եղել է նաև ՀՀ քաղաքացիների մոտ

Վրաց-հայկական «Սադախլո»-ի, վրաց-թուրքական «Սարփի»–ի և «Կարծախի»-ի մաքսակետերում կանխվել են չհայտարարագրված ծխախոտներ Վրաստան բերելու ապօրինի փորձերը: Այս մասին գրում է aliq.ge–ն։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները Վրաստանի, Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների ուղեբեռներում, ինչպես նաև նրանց հսկողության տակ գտնվող ավտոմեքենաներում հայտնաբերել են 22 հազար 540 տուփ չհայտարարագրված ծխախոտ։

«Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներից առգրավվել է ապրանքը, իսկ օրինախախտները տուգանվել են 1000-ական լարիի չափով»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031