Ռուսաստանում ապրիլի 2-ից ի վեր հայտնաբերել են կորոնավիրուսով առավելագույն վարակումները մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքեի թիվը մեկ օրում աճել է 17 126-ով՝ մեկ օր առաջվա 14 638-ի դիմաց: Օգոստոսի 4-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել է առավելագույնն ապրլի 2-ից ի վեր, երբ արձանագրել էին 17 949 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 653 867 դեպք:
Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել է 44՝ մեկ օր առաջվա 43-ի դիմաց, ընդամենը հմավարակի սկզբից մահացել է 382 604 մարդ: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակը կազմել է 9 752՝ մեկ օր առաջվա 10 266-ի դիմաց, մինչեւ 18 010 066:
Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է 1 916 քվիդով հիվանդ (մեկ օր առաջ 2 038, նվազումը՝ 6 տոկոս): Հոսպիտալացումների թիվն աճել է 41 տարածաշրջաններում եւ նվազել՝ 38-ում, եւս 6 տարածաշրջաններում իրադրությունը չի փոխվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: