Ռուսաստանցիների գրեթե 60 տոկոսը գանգատվում է մշտական հոգնածությունից

Ռուսաստանցիների կեսից ավելին (56 տոկոսը) հոգնածություն է զգում շաբաթվա ընթացքում մի քանի անգամ: Այդ մասին, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալները:

Ամենից հաճախ կանոնավոր հոգնածությունից գանգատվում են 25-34 տարեկան քաղաքացիները (63 տոկոս): Գրեթե յուրաքանչյուր չորրորդը (23 տոկոսը) հոգնածություն է զգում ամսվա ընթացքում մի քանի անգամ, 18-24 տարեկան երիտասարդների շրջանում այդ մասին ասում է գրեթե յուրաքանչյուր երրորդ քաղաքացին (30 տոկոս):

Կես տարվա ընթացքում մի քանի անգամ հոգնածություն է զգում ռուսաստանցիների 4 տոկոսը, տարվա ընթացքում մի քանի անգամ՝ հարցման մասնակիցների 5 տոկոսը:

Այն հարցին, թե ինչով է պայմանավորված հոգնածությունը (ենթադրում է պատասխանի մինչեւ երեք տարբերակ), հարցվածների 30 տոկոսն ամենից առաջ նշում է «նյարդային եւ պատասխանատու աշխատանքը», մասնակիցների ավելի քան քառորդ մասը, որը գանգատվում է հոգնածությունից (27 տոկոս), իր վիճակը կապում է առաջին հերթին ծանր ֆիզիկական աշխատանքի հետ եւ նույնքանն էլ նշում են, որ «ծանր հոգեբանական ապրումներ են ունենում»: Գրեթե յուրաքանչյուր չորրորդը (24 տոկոս) ընդունում է, որ ամենից շատ հոգնում է ամառանոցում եւ բանջարանոցում, նշում են սոցիոլոգները:

Կարդացեք նաև

Հարցման ընթացքում հարցման մասնակիցների 7 տոկոսը հայտարարել է, որ երբեք հոգնածություն չի զգում, ամենից հաճախ այդ մասին ասում են տղամարդիկ եւ 60-ից բարձր տարիքի համաքաղաքացիները (հարցվածների 10-ական տոկոս՝ համապատասխանաբար):

Համառուսաստանյան հեռախոսային հարցումն անցկացվել է 2022 թվականի հուլիսի 22-ին՝ 18-ից բարձր տարիքի 1600 մասնակիցների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս