ԵԽ նախագահը սերտ շփման մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով սերտ շփվում է երկու երկրների ղեկավարների հետ: Նա արդեն զրուցել է Նիկոլ Փաշինյանի, կխոսի նաև Ադրբեջանի նախագահի հետ: Այս մասին հայտնել են ԵՄ-ից:

«ԵԽ նախագահ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ սերտորեն շփվում է երկու երկրների ղեկավարների հետ։ Նա խոսել է  Փաշինյանի հետ, կխոսի նաև նախագահ Ալիևի հետ»,-ասել են ԵՄ-ից:

Նաև նշվում է, որ Շառլ Միշելի թիմն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին ինտենսիվ կապի մեջ են եղել երկու կողմերի հետ՝ երկխոսության միջոցով անհապաղ դեէսկալացման և առաջընթացի հասնելու և սեղանին դրված օրակարգային բոլոր կետերի հարցերում երկխոսության միջոցով առաջընթացի հասնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031