Բաժիններ՝

Օրական միջին հաշվով 7 բժիշկ լքում է Թուրքիան

Համաձայն բուհերի քվոտաների վերաբերյալ Անկարայի բժշկական պալատի պատրաստած զեկույցի՝ միջին հաշվով օրական 7 բժիշկ մեկնում է արտերկիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Անկարայի բժշկական պալատի (ATO) կողմից ներկայացված հիմնադրամի և պետական ​​համալսարանների բժշկական բաժինների քվոտաների վերաբերյալ զեկույցում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ ընդհանուր քվոտան, որը 2003 թվականին կազմում էր 4.550, 2022 թվականին ավելացել է հասնելով մինչև 18.434-ի։

«Երկրին անհրաժեշտ են որակյալ և գիտականորեն լավ պատրաստված բժիշկներ։ Թիվը ոչինչ չի լուծում։ Պետք է հոգ տանել վերապատրաստված բժիշկների մասին, պաշտպանել նրանց բռնությունից, ապահովել նրանց անձնական իրավունքների պաշտպանությունն ու ստեղծել լավ աշխատանքային միջավայր»,- ասվում է զեկույցում։

Անկարայի բժշկական պալատի հաշվետվության համաձայն՝ ընդհանուր առմամբ բժշկական ուղղվածությամբ կրթություն ստացող 115.400 ուսանող կա, հիմնադրամային բուհերում՝ 14.445, պետական ​​բուհերում՝ 100.995։ Ընդգծելով, որ այդ թվերը չափազանց մեծ են՝ զեկույցում նշվում է, որ չնայած պատասխանատուների կողմից արված հայտարարություններին, թե քվոտաների ավելացում նախատեսված չէ, այնուամենայնիվ՝ տարեցտարի քվոտաների ավելացում կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031