
ՄԱԿ-ի ԱԽ-ի Հակաահաբեկչական կոմիտեի նիստը տեղի կունենա հոկտեմբերին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) Հակաահաբեկչական կոմիտեի (ՀԱԿ) հատուկ նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերին Մումբաիում: Օգոստոսի 4-ին այդ մասին հաղորդել է The Hindu թերթը՝ վկայակոչելով կոմիտեի գործադիր տնօրենին:
«Հաշվի առնելով այն աճող սպառնալիքը, որը ներկայացնում է նոր եւ ստեղծվող տեխնոլոգիաների անօրինաչափ օգտագորումը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի Հակաահաբեկչական կոմիտեն որոշել է այդ խնդրի շուրջ իր հատուկ նիստն անցկացնել հոկտեմբերի 29-ին Հնդկաստանում»,- մեջբերում է հրատարակությունը ՀԱԿ-ի գործադիր մարմնի հայտարարությունը:
Նիստում կքննարկվեն հարցեր, որոնք կապված են ահաբեկչական նպատակներով ինտերնետի եւ սոցիալական ցանցերի, զանգածային լրատվամիջոցների, կապի եւ առաքման միջոցների, ներառյալ անօդաչու թռչող համակարգերի օգտագործման աճող սպառնալիքի դեմ պայքարի հետ:
Հնդկաստանն այս տարի զբաղեցնում է ՀԱԿ-ի նախագահի տեղը: Դրա հատուկ նիստին, որը տեղի կունենա Մումբաիում, կմասնակցեն ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական եւ ընտրվող անդամներ 15 պետությունների, ներառյալ Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: