
Բայդենը խոստացել է ստորագրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ողջունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման բանաձեւի ընդունումը եւ հայտարարել է, որ կստորագրի դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության մասին փաստաթղթերը:
Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն ընդունել է բանաձեւ դաշինքին Ստոկհոլմի եւ Հելսինկիի անդամակցության մասին: Ամերիկյան օրենսդրության առանձնահատկություններին համապատասխան վավերացման ընթացակարգն անմիջականորեն կատարում է երկրի նախագահը, Սենատը տալիս է դրա համաձայնությոնը:
Բայդենը ողջունել է Կոնգրեսի վերին պալատի քվեարկության արդյունքները՝ ուշադություն հրավիրելով այն բանին, որ Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին տվյալ արձանագրությունների քննարկաման գործընթացը եղել է ամենաարագը 1981 թվականից ի վեր:
«Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը դաշինքին էլ ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգությունը եւ կխորացնի անդրատլանյան գործընկերությունը: (…) Ես անհամբերությամբ եմ սպասում այն բանին, որ ստորագրեմ (ՆԱՏՕ-ին) Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության (…) մասին արձանագրությունները»,- ասված է Միացյալ Նահանգների ղեկավարի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: