«Նկատեցի՞ք, թե ինչպես Բերձոր քաղաքի, Աղավնո ու Սուս գյուղերի շուտափույթ հանձնման թեման երկրորդ պլան տեղափոխեցին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբւքյան իր էջում գրել է․ «Հայաստանի իշխանական քարոզչամեքենան Արցախում ծավալված ճգնաժամի օրերին ոչ թե պայքարում էր տեղեկատվական անվտանգության ապահովման և ադրբեջանական ապատեղեկատվությանը դիմակայելու ուղղությամբ, այլ սեփական օրակարգը սպասարկող տեղեկատվական օպերացիա իրականացնում։

Նկատեցի՞ք, թե ինչպես Բերձոր քաղաքի, Աղավնո ու Սուս գյուղերի շուտափույթ հանձնման թեման երկրորդ պլան տեղափոխեցին։

Պետական մեքենան ողջ ներուժը նախ դրեց՝ ցույց տալու համար, որ պայմանավորվածություն կա իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ, իսկ Արցախում տեղի ունեցածի միակ պատասխանատուն ՌԴ-ն էր, որի խաղաղապահ զորախումբն իր գործառույթը չի իրականացրել։

Պատահական չէ, որ իշխանական տարբեր քարոզիչների կենտրոնացումն այն հանգամանքի վրա է, որ Բերձորն ու առհասարակ «Լաչինի միջանցքը» ՌԴ վերահսկողության գոտում են՝ փորձելով նոր երթուղու շահագործման հետևանքով Բերձորի հայկական բնակավայրերի հանձնումը հանել ՀՀ իշխող ուժի պատասխանատվությունից։

Այն, որ ՀՀ իշխանությունն ուղիղ պատասխանատվություն ունի 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ու դրա իրագործման հարցում, կարծես, մոռացվել է, իսկ Արցախի հարցում զիջումների պատասխանատվությունն ու մեղավորությունը բաշխվել տարբեր դերակատարների վրա»։

Տեսանյութեր

Լրահոս