Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր Շամիլ Թայարն արձագանքել է Թուրքիայում գործող ընդդիմադիր «Մեծ միություն կուսակցության» (BBP) առաջնորդ Մուստաֆա Դեսթիջիի հայտարարություններին:
ԻՊԲ-ն հոկտեմբերի 1-ից նաև սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավի սահմանային շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտների դեմ:
Ըստ նախնական գնահատումների՝ հրդեհի պատճառ է դարձել վառելիքի լիցքավորման ժամանակ անվտանգության կանոնների չպահպանումը։
Թրամփը կարծում է, որ ընտրություններին մասնակցությունից հրաժարվելուց հետո Բայդենը իր հանդեպ ավելի մեծ համակրանք է զգում, քան փոխնախագահ Քամալա Հարիսի, որը Բայդենին փոխարինել է նախագահական ընտրարշավում։
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի խոսնակ Ջերեմի Լոուրենսը Ժնևում լրագրողներին փոխանցել է, թե գործակալությունը հաղորդում է ստացել այն մասին, որ 12 կին և երկու երեխա են զոհվել երկուշաբթի Այտո գյուղում հասված հարվածի հետևանքով:
Որոշ իշխանականների երեկվա հայտարարությունները հուշում են, որ Փաշինյանն Ալիեւի ճնշման ներքո գնացել է հերթական զիջումներին, եւ խաղաղության պայմանագրի մյուս կետերի շուրջ էլ են համաձայնության եկել։ Ժնեւում՝ վեհաժողովի ժամանակ իր ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուշագրավ բացահայտում է արել՝ ասելով, որ խաղաղության պայմանագրի հարցում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են:
Ադրբեջանի բռնապետական և կոռումպացված կառավարությունը 4,7 միլիոն դոլար է վճարում ամերիկյան PR ընկերությանը, որպեսզի մաքրագործի իր արատավոր իմիջը՝ այս տարվա նոյեմբերին Բաքվում COP29 հեղինակավոր միջազգային համաժողովի հյուրընկալումից առաջ:
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը Բաքվում կանցկացվի նոյեմբերի 11-22-ը։
Այս ընտրություններում թեկնածուների վարկանիշներն այնքան մոտ են, որ ամբողջությամբ տեղավորվում են վիճակագրական սխալի մեջ:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ապրում է ավելի քան 5,000 մարդ։ Այս տվյալները հրապարակել է քաղաքի Վերակառուցման, շինարարության և կառավարման ծառայության գործադիր տնօրենի օգնական Համիդ Մեհդիևը։
«Ամերիկացիները պետք է իմանան. եթե նրանք հայտնվեն մարտի դաշտում և ցանկանան գործել Իրանի դեմ, նրանց բազաները, նավերը հասանելի կլինեն մեր զենքերի համար»,- ասել է նա։
«Մենք ոչ մի կերպ չենք միջամտում Վրաստանի ներքին գործերին և չենք էլ պատրաստվում դա անել, փոխարենը տեսնում ենք արևմտյան երկրների կողմից Վրաստանի ներկայիս իշխանությունների վրա ճնշում գործադրելու և նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա ազդելու անթաքույց փորձեր»,- այս առնչությամբ ասել է Պեսկովը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Ադրբեջանը մեծ թափով վերսկսել է Ստեփանակերտի շենքերի քանդման, ձևափոխման, հայկականը ոչնչացնելու աշխատանքները։ Այս անգամ նա վանդալիզմի է ենթարկում Ստեփանակերտի Թումանյան փողոցի շենքերը, որոնք ունեն դարերի պատմություն և Արցախի՝ հայկական լինելու վկայություններից մեկն են։ Ադրբեջանը Թումանյան փողոցի այդ շենքերի մեծ մասն արդեն հիմնահատակ քանդել է։
Հոկտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի ունեցած Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Իսրայելն արագորեն որոնում և մշակում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նորարարական և տեխնոլոգիական լուծումներ՝ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից մարտական անօդաչու թռչող սարքերի արձակման ֆոնին, որոնցից մի քանիսին հաջողվում է ներթափանցել երկրի խորքերը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինայի նախագահի Վոլոդիմիր Զելենսկու խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ոչ միայն Ռուսաստանն է պատերազմում, այլև Հյուսիսային Կորեան։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը ղեկավարում է «ռուսական կառավարությունը» և մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ։ Նրա խոսքերը մեջբերում է Financial Times-ը։
Թուրք ազգայնականների լրատվամիջոցը հանդիսացող Yeniçağ-ի սյունակագիրներից, լրագրող Արսլան Բուլութը, հիշեցնելով, որ 2017թ․-ից հետո TRT-ն փաստացի վերածվել է երկրի նախագահի խոսափողին, նշել է․ «TRT-ի գլխավոր տնօրենը չի կարող սահմանել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։ Եթե «Իրանին անհանգստացնելու» համար հանձնարարական ստացած չլինի, չի կարող այդպես խոսել»։
«Իմ կյանքի վերջին շրջանում հալածանքի բոլոր ձևերը կիրառել են՝ բացի սպանելուց. և՛ բռնություն են գործադրել՝ խուլիգանների միջոցով, և՛ բռնություն են գործադրել՝ դիմակավորված ոստիկանների միջոցով, և՛ քրեական վարույթներ են նախաձեռնել, և՛ քաղաքացիական հայցեր են ներկայացրել, և՛ աշխատանքից են ազատել, նույնիսկ ակադեմիական աշխատանքի հնարավորություն չեմ ունեցել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել, հայտնում է Reuters գործակալությունը։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմաթիի հետ:
Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին Երևանի փոխանցած առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ներում է շնորհել 12 դատապարտյալի։ Տեղեկությունը տարածել են նախագահի վարչակազմից։
Միացյալ Նահանգները կդադարեցնի զենքի մատակարարումներն Իսրայելին, եթե Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը չլուծվի մինչև նոյեմբերի կեսերը։ Այդ մասին տեղեկացնում է իսրայելական «12-րդ հեռուստաալիք»-ը։
Նրա դիտարկմամբ՝ 2025 թվականի բյուջեի նախագծում արհեստավարժությունն ու պոպուլիզմն առճակատման մեջ են. մի կողմից՝ բյուջեի ուղերձում կարդում ենք պոպուլիստական ցանկություններ, թե Կառավարությունը հավակնում է 7 տոկոսանոց տնտեսական աճի, կամ խթանում է ներդրումները, մյուս կողմից՝ տեսնում ենք ֆինանսների նախարարության ներկայացրած արտաքին և ներքին սպառնալիքները, որոնք խիստ բացասաբար են ազդելու տնտեսության վրա։
Reuters գործակալությունը անդրադարձել է հոկտեմբերի 17-18-ին նախատեսված Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի եզրակացության նախագծի բովանդակությանը:
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին արտակարգ իրավիճակներում ընդհանուր առմամբ 600 ՄՎտ էլեկտրաէներգիա ներկրելու խնդրանքով։ Ինչպես տեղեկացնում է «TACC»-ը, այդ մասին Համառուսաստանյան սակագնային համաժողովի շրջանակում հայտնել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինան։