Որոնք են Թուրքիայի ամենաշատ ու ամենաքիչ հայհոյող նահանգները

Կազմվել է Թուրքիայի նահանգների բնակչության խոսույթի քաղաքավարության մակարդակը գնահատող վարկանիշային ցուցակ։ Պրոֆեսոր Բեհչեթ Յալըն Օզքարայն իրականացրել է հետազոտությունը, որին մասնակցել է 15.000 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Պարզվել է, թե որ նահանգներում են մարդիկ առօրյա կյանքում շատ հայհոյանք օգտագործում և որ նահանգներում են նախընտրում քաղաքակիրթ խոսքը։ Սիիրթը ճանաչվել է ամենաքիչ հայհոյանք օգտագործող նահանգ և զբաղեցրել 1-ին տեղը։ Ռիզե նահանգն իր քաղաքավարության վարկանիշով գրավել է 2-րդ տեղը։ Ամենաքիչ հայհոյողների եռյակը եզրափակում է Չանաքքալե նահանգը։

Իսկ ամենահայհոյախոս նահանագների ցանկում առաջատարը Էդիրնեն է։ Վերջինիս հաջորդում է Ուշաք նահանգը։ Ամենաշատ հայհոյանք օգտագործող նահագների եռյակը եզրափակում է Մուղլան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930