Օրբանի կուսակցությունը պարտվում է խորհրդարանական ընտրություններում. Օրբանը ընդունել է պարտությունը
Ըստ նախնական արդյունքների, հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունն ընտրությունների արդյունքներով խորհրդարանում կստանա ձայների երկու երրորդը։ Այս մասին հյտնում է Reuters-ը։
Երկրի ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, ձայների 45,7%-ի հաշվարկի համաձայն՝ «Տիսան» 199 տեղանոց խորհրդարանում կստանա 135 մանդատ։
Դա «Տիսային» կապահովի երկու երրորդի մեծամասնություն խորհրդարանում, ինչը թույլ կտա իրականացնել խորը ինստիտուցիոնալ բարեփոխումներ և նոր կառավարությանը հնարավորություն կտա վերակառուցել առանցքային ինստիտուտները։
Օրբանի «Ֆիդես» կուսակցությունն ընթացիկ արդյունքների հիման վրա կստանա 57 տեղ։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հենց նոր զանգահարեց մեզ հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը։
Ըստ BBC-ի, դրանից հետո հենց Վիկտոր Օրբանն է հայտարարել, որ շնորհավորել է Մադյարին հաղթանակի կապակցությամբ։ Նա ասել է, որ ընտրությունների արդյունքներն ակնհայտ են՝ դրանք անվանելով ցավալի։
Օրբանը հավելել է, որ «Ֆիդեսը» կծառայի Հունգարիային՝ լինելով ընդդիմություն։



