Հունիսի 14-ին Mehr գործակալությունը հաղորդել է, որ իրանցի մասնագետներն աննշան վնասվածք են գրանցել Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտին Իսրայելի հասցրած հարվածներից հետո։
Մամուլի ծառայության տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է իրանական հրթիռների անկման 30 վայր, իսկ Իրանից Իսրայելի ուղղությամբ երեք օրվա ընթացքում արձակված հրթիռների ընդհանուր թիվը գնահատվում է 370։
Պետության հստակ դիրքորոշումը, որը Գերագույն առաջնորդը բազմիցս նշել է, միջուկային զենքի տիրապետումից հրաժարվելն է և միջուկային զենք մշակելու որևէ ցանկություն չունենալը:
Նշվում է, որ տարածաշրջանային տրանսպորտն ու տնտեսական ինտեգրացիան վերափոխելու ներուժ ունեցող այդ ռազմավարական նախագիծը որոշ շրջանակներում կրկին անհանգստության պատճառ է դարձել։
Հայկական բեռնատարների անցումը Վրաստանով կրկին դանդաղել է: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։
Իր հերթին High North News պարբերականը հաղորդում է, որ Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ ավելացնելու իր ներգրավվածությունն Արկտիկայում՝ համատեղ զորավարժությունների և սոցիալական գործընկերություն հաստատելու միջոցով։
Իրանի, Կատարի և Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունները չեն արձագանքել այս թեմայի շուրջ մեկնաբանություն տալու Reuters-ի հարցմանը։
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում ընդունել Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակումը դատապարտող բանաձև։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Որպես հնարավոր բացասական ազդեցություն, ֆինանսների նախարարը նշեց Իրանից ՀՀ մատակարարումների խաթարումները և որպես հետևանք` իրանական արտադրության ապրանքների թանկացումը։ Չբացառեց նաև, որ հակամարտության սրման հետևանքով միջազգային ներդրողները Հայաստանը ևս սկսեն դիտարկել որպես ռիսկային միջավայր, ինչն իր հերթին կազդի Հայաստանին ուղղվող գումարների տոկոսադրույքների վրա։
Ուստի պատահական չէ, որ այս օրերին թուրքական վերլուծական ու համացանցային տիրույթում արդեն սկսել են ակտիվորեն քննարկել Իրանի տարածքում ապրող թյուրքախոսների իրավունքների հարցը:
Ներկայումս նա ղեկավարում է գերատեսչության տեխնոլոգիական բաժինը: Նրանից առաջ MI6-ը գրեթե հինգ տարի ղեկավարել է Ռիչարդ Մուրը:
Այսօր մեզ ավելի քան երբևէ անհրաժեշտ է միասնություն և համերաշխություն, և ամբողջ Իրանի ժողովուրդը պետք է միավորվի և վճռականորեն դեմ լինի ագրեսիային
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին տեղափոխվել է Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող բունկեր՝ Թեհրանի վրա Իսրայելի հարվածներից հետո, հունիսի 15-ին հաղորդել է իրանական Iran International հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ-ն է թույլ տվել Իսրայելին հարձակվել Իրանի վրա։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով խորհրդարանի առջև։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել էր` Թեհրանը տվյալներ ունի, որ ԱՄՆ–ն է օգնում Իսրայելին։ «Ամերիկան, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, թույլ է տալիս Իսրայելին ագրեսիա իրականացնել և հարձակվել մեր […]
Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատանն աննշան վնաս է հասցվել Իրանի հրթիռային գրոհի հետևանքով, անձնակազմը չի տուժել: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպան Մայք Հաքաբին։
Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 16-ի Երևանի ժամանակով ժամը 14:30-ը: Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը:
Իրանն առավոտյան մահապատժի է ենթարկել Էսմայիլ Ֆեքրիին, որը մեղավոր է ճանաչվել Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության հետ համագործակցության և գումարի դիմաց գաղտնի տեղեկատվություն փոխանցելու փորձի մեջ։ Այս մասին հաղորդում է Tehran Times պարբերականը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու համար երկրներին պետք է թույլ տալ «ավարտին հասցնել վեճը»։ Ըստ France24-ի՝ այս մասին ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է Կանադա ուղևորվելիս, որտեղ մասնակցելու է G7-ի գագաթնաժողովին։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դատապարտել է գիշերն Իրանի կողմից Իսրայելի վրա բալիստիկ հրթիռներով իրականացված հարձակումը՝ Թեհրանի բնակիչներին սպառնալով հակահարվածով։ Կացը համապատասխան գրառում է արել X սոցիալական հարթակում։
Իրանի անվտանգության ուժերը Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում հայտնաբերել են Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի գաղտնի գործարան, որն անօդաչու թռչող սարքեր է արտադրում: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունըց։
Մինչ աչքներիս առաջ, պատերազմի դասական մոտեցումների գերակշիռ մասն արմատական փոփոխության է ենթարկվում, հայաստանյան իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով, որը մեր զինված ուժերը տասնամյակներով հետ շպրտելու բանաձևն է
2,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թեհրանից հարավ` Իրանի Ղոմի նահանգի Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջանում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Թիրախային հարվածներ են հասցվել Իրանի տարածքում զենքի արտադրության բազմաթիվ օբյեկտների
Ըստ արտակարգ ծառայությունների հաղորդագրության՝ շենքում, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չկա, սակայն փրկարարներն, այնուամենայնիվ, շարունակում են որոնումները։
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Իրանում գտնվող ԻՀՊԿ «Ղուդս» ուժերին պատկանող հրամանատարական կենտրոններին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիահարվածների լայնածավալ ալիքը, որի նպատակն է եղել զենքի արտադրության հզորությունների ոչնչացումը։
Ըստ իրանական լրատվամիջոցի՝ զոհերի 90%-ը քաղաքացիական անձինք են, նրանց թվում կան նաև կանայք ու երեխաներ։
Դիարբեքիրի փաստաբանական պալատի երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնը, կապված հունիսի 12-ի՝ Երեխաների աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրվա հետ, հանդես է եկել հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով Թուրքիայում երեխաների աշխատանքի ծավալներին։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ռուսաստանի հետ հաստատված Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ուղարկել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանատունը։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը երեքշաբթի օրը հրավիրել է ԵՄ արտգործնախարարների տեսահամաժողով՝ Իրանի «միջուկային և ռազմական օբյեկտներին» Իսրայելի հարձակումից և Թեհրանի պատասխան հարվածներից հետո Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։