Հունգարիան կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը․ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության նախագահ

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության նախագահ Պետեր Մադյարը պնդում է, որ երկիրը կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի «ուժեղ դաշնակիցը»: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Հունգարիան կրկին ուժեղ դաշնակից կդառնա Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում»,-ասել է Մադյարը՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջև Բուդապեշտում:

Նա նաև հայտնել է, որ վերջին ժամերին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Եվրախորհրդարանի «Եվրոպական Ժողովրդական կուսակցություն» խմբակցության նախագահի, Եվրահանձնաժողովի նախագահի, Խորվաթիայի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Մադյարի խոսքով՝ ինքն առաջին արտասահմանյան այցը մտադիր է կատարել Լեհաստան, երկրորդը՝ Ավստրիա, իսկ հետո կմեկնի Բրյուսել:

Հունգարիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «Տիսան» իշխանության գալու դեպքում հետեւելու է եվրոպական քաղաքականությանը, չի կարող մերժել Բրյուսելի պահանջները, մասնավորապես՝ ԵՄ-ին Ուկրաինայի ընդունման եւ Կիեւի ֆինանսավորման հարցում:

Հիշեցնենք, որ Հունգարիայում անցկացված ընտրությունների արդյունքում ընդդիմադիր Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթանակ է տարել, այլև կարող է սահմանադրական մեծամասնություն ստանալ խորհրդարանում: 16 տարի իշխանության ղեկին գտնվող վարչապետ Վիկտոր Օրբանն իր «Ֆիդես» կուսակցության հետ արդեն ընդունել է պարտությունը և խոստացել շարունակել աշխատանքը՝ գտնվելով ընդդիմության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930