Ալիևի քայլերը ճիշտ հակառակի մասին են վկայում. այս ծրագիրը միջազգային պատվերով հերթական շոու-փաթեթավորումն է. Նաիրա Կարապետյան

Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը․ տեղեկացնում է «Հայկական խորհրդի» նախագահ Արեգ Քոչինյանը և հավելում՝ քննարկման առանցքում են խաղաղության գործընթացի ներկա վիճակը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունները և դրանց արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը 168am-ի հետ զրույցում անդրադարձել է այս նախաձեռնությանն ու դրա համատեքստին։

«Հարևան պետության ղեկավարության հռետորաբանությունը որևէ կերպ չի խոսում խաղաղության հաստատման անգամ միտումների մասին, և հետզհետե գնացող բռնապետական քայլերը, որոնք մենք տեսնում ենք Ալիևի կողմից, ճիշտ հակառակի մասին են վկայում, որ ոչ թե մեզ սպասում է խաղաղություն, այլ սպասում է ուժի կիրառման սպառնալիքի ներքո ստրկացում, իրենց նպատակների իրականացում և այլն։

Վերադառնալով քաղհասարակության կոչվածին․ այն կազմակերպությունները, որոնք ընդգրկված են այդ, այսպես կոչված, «Խաղաղության կամուրջ» հարթակում, խիստ միակողմանի են և սպասարկում են օրվա իշխանությունների գիծը։ Նրանք մարդիկ են, ովքեր բազմիցս ապացուցել են՝ կապ չունեն որևէ ճիշտ գնահատականի կամ որևէ արագ արձագանքման հետ, այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր հասարակության նկատմամբ»,- մանրամասնեց քաղաքական գործիչը։

Կարդացեք նաև

Վերջին դրվագի մասին իր դիտարկումները Նաիրա Կարապետյանը հավաստեց հիշեցմամբ, որ, օրինակ, Սուրբ Աննա եկեղեցում՝ 18-ամյա Դավիթ Մինասյանի հետ տեղի ունեցած դեպքով, երբ «դպրոցական երեխան ուղղակի աղոթքի ժամանակ ենթարկվեց սադրանքի», հազարավոր մարդկանց արձագանքի, գնահատականների կողքին՝ չի լսվել այդ «քաղհասարակության» ներկայացուցիչների ձայնը։

«Այս ծրագիրն ուղղակի միջազգային պատվերով և ֆինանսավորմամբ հերթական շոու-փաթեթավորումն է, և երկրորդը, որ Արևմուտքը, այնուամենայնիվ, ուզում է ցույց տալ, թե մեծ դեր ունի, մեծ ներդրում ունի այստեղ, և ամեն ինչ գնում է խաղաղության։

Ես շատ կուզենայի այստեղ շեշտել, որ որևէ մեկի մոտ թող տպավորություն չլինի, որ մարդիկ կան, ովքեր չեն ուզում խաղաղություն։ Խաղաղությունը բոլորի ցանկությունն է, և խաղաղությունն այն է, ինչին մենք ձգտում ենք երկար տարիներ։ Այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, խաղաղությունը պետք է լինի հստակ, և խաղաղությունը պետք է լինի առնվազն երաշխավորված։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, շատ հեռու է խաղաղություն կոչվածից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930