Ապրիլի 7-ին «Թուրքական աստղեր» ռազմական ինքնաթիռավարման խմբի կազմից կործանիչ է կործանվել կենտրոնական Թուրքիայի Կոնիա քաղաքի շրջանում, հաղորդել է Sabah թերթը:
Թուրքիան ոչ մի հանգամանքներում չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրականացումից, որը կոչված է դառնալու Սեւ եւ Մարմարա ծովերը միացնող նոր նավարկելի մայրուղի:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է:
Առնվազն 21 մարդ է տուժել Նյու Յորքի բնակելի շենքում բռնկած հրդեհի հետեւանքով:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուկրաինացի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկուն հավաստիացրել է Կանադայի կողմից Ուկրաինային անսասան աջակցություն ցուցաբերելու հարցում:
Եթե ԱՄՆ-ը ցույց տա իր ազնվությունը, մենք կկարողանանք միջուկային գործարքի շուրջ բանակցություններ անցկացնել 4+1 ձեւաչափով:
Թեհրանը հավաստում է Կարմիր ծովում իրանական Saviz նավում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը, որի պատճառները պարզվում են:
Ռուսաստանը կշարունակի Պակիստանի հետ համատեղ վարժանքները հանրապետության հակաահաբեկչական ներուժի ամրապնդման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն վեց աշխատակիցներ են զոհվել Թախարի նահանգում ռազմական ճամբարի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը տվյալներ է հրապարակել 2021-ի մարտին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ:
Հասարակական ու քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկների պնդումներն այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերություններում նոր մոտեցումներ են պետք։ Օրվա իշխանությունները թրքասեր են դարձել հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ, փոխելով իրենց ոչ միայն հայեցակարգն, այլեւ՝ հռետորաբանությունը։
ԿԺԴՀ-ն չի մասնակցի այս տարվա ամռանը Տոկոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, որպեսզի իր մարզիկներին պաշտպանի կորոնավիրուսով վարակվելուց:
Իրանցի մասնագետները ձեռնամուխ են եղել ուրանի հարստացման համար IR-9 կատարելագործված ցենտրիֆուգների փորձարկումներին:
Չիլիի առողջապահության համակարգն աշխատում է հնարավորությունների վերջին սահմանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճող թվի պատճառով:
Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ևս 172 մարդ, ընդհանուր մահերի թիվը հասել է 63 հազար 332-ի:
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանն Արցախում իր կողմից բռնազավթված հայկական տարածքներում շարունակում է մշակույթի էթնոցիդի քաղաքականությունը, որը ձևավորվել է դեռևս խորհրդային ժամանակաշրջանում։ «Հիմա Ադրբեջանի այդ քաղաքականությունն ավելի այլանդակ ձևեր է ընդունել։ Փաստորեն, խորհրդային ժամանակաշրջանը պարարտ հող էր Ադրբեջանի կողմից ուրիշ ժողովրուրդների պատմամշակութային ժառանգության յուրացման քաղաքականության համար, ինչն […]
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Ռուս ռազմական վերլուծաբանն այն կարծիքին է, որ պետք չէ փնտրել ռուսական սպառազինության հարցում խնդիր: «Պետք է մտածել՝ ինչպես ամրապնդել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, այլ ոչ թե փորձել փնտրել խնդիրներ, բոլոր զենքերն են ունենում խնդիրներ: Օրինակ, բայրաքթարները ևս ունեն իրենց խնդիրները, ցանկացած զենք ունի իր առավելություններն ու խնդիրները, պետք է օբյեկտիվ վերաբերվել այս հարցին: Իսկ «Իսկանդերի» կիրառման արդյունավետությունը կախված է նաև հետախուզական ճշգրիտ տվյալներից, արդյո՞ք դրանք ճշգրիտ են եղել, այլ համակարգերը և՞ս հստակ են գործել: Այս համակարգը լավն է, երբ այլ համակարգերի հետ է աշխատում, երբ բոլորն աշխատում են, այս համակարգը ևս արդյունավետ է ու ճիշտ է աշխատում»,- ասաց նա:
Սուեզի ջրանցքով նավարկությունը վերականգնված է ոչ մեծ դադարեցումից հետո:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը վարակվելուց լիակատար պաշտպանություն չեն ապահովում, ուստի պատվաստվելուց հետո անհրաժեշտ է շարունակել պահպանել նախազգուշական միջոցները:
«Ադրբեջանն ամեն ինչ կարող է ասել, բազմաթիվ անգամ պաշտոնական Ստեփանակերտն այդ կապակցությամբ հայտարարություններով է հանդես եկել, ես չեմ ցանկանում նորից ինչ–որ շահարկումների առարկա դարձնել: Մենք ունենք շատ ավելի կարևոր խնդիրներ, որոնց մասին պետք է մտածենք, և չեմ ցանկանում, որպեսզի մենք կենտրոնանանք նման հարցեր վրա»,- ասաց Բաբայանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ խոսակցության ընթացքում հայտարարել է, որ Կիեւի համար առավել հրատապ հարցը ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ գործողությունների պլան (ԱԳՊ) ստանալն է:
Eemslift Hendrika նիդեռլանդական նավը, որի անձնակազմը բաղկացած է 12 մարդուց, աղետի ազդանշան է տվել ուժեղ կողաթեքվածքի եւ Նորվեգիայի ափերի մոտ ընթացքը կորցնելու պատճառով. անձնակազմը տարհանվել է, սակայն պահպանվում է նավի շրջվելու վտանգը, որը բեռնված է նավթով եւ դիզելային վառելանյութով: Այդ մասին հաղորդել է NRK հեռուստառադիոընկերությունը:
Ռուսաստանը չի պլանավորում ռազմական դաշինք ստեղծել Չինաստանի հետ, այդ մասին հաղորդագրությունները շահարկումներ են, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ականապատ դաշտերի քարտեզ գոյություն չունի»,- «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում ասաց ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը:
Դեմոկրատ սենատոր Ջո Մանչինը նախազգուշացրել է, որ ինքը եւ ԱՄՆ-ի Սենատում իր մի քանի գործընկերներ հավանություն չեն տա նախագահ Ջո Բայդենի կողմից առաջարկված ենթակառուցվածքի զարգացման պլանին մինչեւ 28 տոկոս կորպորատիվ հարկի բարձրացման հետ չհամաձայնվելու պատճառով:
«Ռազմագերիներն օգտագործվելու են Ադրբեջանի համար ձեռնտու այս կամ այն հարցերով առևտրում»,- «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում ասաց ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը` անդրադառնալով հարցին, թե ինչու Ադրբեջանը չի վերադարձնում ռազմագերիներին:
«Ներկայիս բանակցություններն իմիտացիոն բնույթ չեն կրում, ինչպես նախկինում, այլ ունեն ինտենսիվ բնույթ՝ փոխադարձ դժգոհություններով, տարաձայնություններով, բայց դրանք կան»,- «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում ասաց ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսով:
Սուեզի ջրանցքի վերջերս տեղի ունեցած արգելափակումը չի ազդել ԱՄՆ-ի ռամածովային ուժերի գործողությունների իրականացման վրա: