ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը թուրքական Պաշտպանական արդյունաբերության վարչությանը (SSB) պատժամիջոցների արժանի է համարել ռուսաստանյան պաշտպանական սերտորի հետ գործարքի համար:
Տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման և տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը:
Իրադրությունը Դոնբասի շփման գծում կարելի է գնահատել որպես բավականին վտանգավոր. Ուկրաինայի ուժայինները տեխնիկա են բերում, ականազերծում են անցկացնում դիրքերից առաջ, հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության՝ հակամարտության կարգավորման գծով շփման խմբում լիազոր ներկայացուցիչ, ԴԺՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Նատալյա Նիկոնորովան:
Առեւելյան Թիմորում եւ Ինդոնեզիայում առնվազն 157 մարդ է զոհվել վարարումների եւ սողանիների հետեւանքով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը 131 մլն 993 հազարից ավելին է:
Ամբողջ աշխարհը թռչնագրիպի համավարակին է պատրաստվել, այլ ոչ թե COVID-19-ի, բայց պարզվեց, որ կորոնավիրուսն էլ ավելի նենգ է:
Հարուստ երկրները գնել են աշխարհում արտադրված պատվաստանյութերի շուրջ 60 տոկոսը եւ այդ պատրաստուկների պակաս են ստեղծել զարգացող երկրների համար:
«Այս զորավարժությունները ոչնչով չեն տարբերվում մնացած բոլոր զորավարժություններից, և սրանք ամենուղիղ իմաստով ուղղված են Հայաստանի դեմ։ Թող չստացվի այնպես, որ զորավարժությունների ժամանակ կամ հետո պետք է պարտադիր լինեն ռազմական բախումներ կամ ռազմական որևէ միջադեպ, պարզապես այս ամենը մաս է կազմում այն ամբողջ ցիկլի, որը տեղի է ունենում այժմ։ Այսինքն՝ այս զորավարժությունների տեսքով կրկին ուժ կամ փափուկ ուժ է կիրառվում Հայաստանի դեմ՝ ինչ-ինչ հարցերի լուծում տալու համար»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Այս շաբաթ Ֆրանսիան սկսում է այն պատվաստանյութի արտադրությունը, որը մշակվել է Pfizer Inc եւ BioNTech ընկերությունների կողմից:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հնարավորություն ունի այս ամիս՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածից շուրջ մեկ դար անց կատարվածը կոչել ճշգրիտ եզրույթով՝ ցեղասպանություն:
Առնվազն 18 մարդ է սպանվել, 54-ը՝ վիրավորվել էլ Գենեյնայում՝ Սուդանի Արեւմտյան Դարֆուրի նահանգի վարչական կենտրոնում, զինված ընդհարումների ընթացքում:
«Երբ Ադրբեջանը բարձրացնում էր տարածքների ու փախստականների հարցը՝ հայկական կողմը մոռացավ ադրբեջանահայության՝ փաստացիորեն միակ հաղթաթղթի մասին, որն իր ձեռքում կար: Տարածքային, գույքային իրավունքների վերականգնման խնդիրը պետք է դնեին բանակցային սեղանին: Չպետք է մոռանանք, որ Մարտակերտի ու Մարտունու արևելյան մասերն օկուպացվել ու տարիներ շարունակ մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, սակայն այս հարցն այնքան էլ առաջային չէր բանակցային սեղանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի Այվազյանը:
«Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» խմբակցությունից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ երկիրը, ինչպես երբեք, մոտ է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ժամանել է Երուսաղեմի դատարան՝ կոռուպցիայի գործով դատին:
Բանլադեշում ոչ մեծ լաստանավը, որտեղ 50 ուղեւոր է եղել, ապրիլի 4-ին ջրասույզ է եղել մի այլ նավի հետ բախվելուց հետո:
Թուրքիան մոտ ժամանակներս կարող է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ոլորտում համագործակցության շուրջը:
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը միաձայն Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել:
Թուրքիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել 10 պաշտոնաթող ծովակալների, որոնք դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամիզացնելու փորձի համար: Ավելի վաղ Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ հանդես էին եկել դատապարտող հայտարարությամբ։
Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը»՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամիզացնելու համար:
Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ զորավարժությունը կընթանա Թուրքիայի ու Ադրբեջանի կապի զորքերի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր 22 զոհվածների եւ 31 տուժածների մասին: Ձախ խռովարարների դեմ ուժայինների կատաղի մարտը տեղի է ունեցել Բիջափուրի շրջանի ջունգլիներում, երբ անվտանգության ուժերի ստորաբաժանումը դարանի մեջ է հայտնվել եւ շրջապատվել մաոյակննարի կողմից:Հնդկական հատուկ նշանակության ջոկատի մեջ մտել են այդ թվում ԿՕԲՌԱ (CoBRA, Commando Battalion for Resolute Action) էլիտային հատուկ ստորաբաժանման մարտիկներ: Զինծառայողներին օգնական ուժերը հասել են սոսկ ապրիլի 4-ին:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին և պատգամավորի գործընկեր Ժիսլեն Ֆրնաքվիլին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ: Մայր Աթոռի տեղեկատվականա համակարգը տեղեկացնում է, որ նույն օրն առավոտյան ֆրանսիացի հյուրերը Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա էին գտնվել Հայրապետական Ս․ Պատարագին։
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին մեկնաբանել է այն փաստը, որ Թուրքիայի ՍԴ-ն դատախազություն է վերադարձրել քրդամետ կուսակցության գործով մեղադրական եզրակացությունը։
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հանդիպումը Միացյալ Նահանգների նոր նախագահ Ջո Բայդենի հետ կկայանա ապրիլի 16-ին:
Չինաստանի տարածքում, որտեղից սկիզբ առավ ու ողջ աշխարհում մինչ օրս միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ կորոնավիրուսի համավարակը, ապրիլի 2-ին գրանցվել է վարակման ընդամենը 26 դեպք: Ընդ որում, դեպքերից 19-ը բերվել է դրսից:
Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյուն է որոտացել, ենթադրաբար, գազի արտահոսքի պատճառով:
Պակիստանի ծովային գործերի նախարարության և թուրքական ընկերության միջև Իսլամաբադում կնքվել է 33.46 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Պակիստանի ծովային գործերի նախարարությունը:
Մարտի 27-ին Իրանում ստորագրվեց «Չինաստան-Իրան» 25-ամյա ռազմավարական, համագործակցության փաստաթուղթը։ Ըստ փաստաթղթի, Չինաստանը կիրականացնի 450 մլրդ դոլարի ներդրում, որը վերաբերում է տարբեր ոլորտների՝ մշակույթի, անվտանգային և ռազմական համագործակցության, տնտեսության, կրթության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն։
Մոլորակի ֆոնդային սակարաններում բաժնետոմսերի ընդանուր գինը մարտի վերջին հասել է ռեկորդային գումարի համաշխարհային ֆինանսների ամբողջ պատմության ընթացքում՝ մոտավորապես 106 տրիլիոն դոլարի:
2021-ի մարտին Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42.2 տոկոսով: Այս մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը: