ԵԱՏՄ երկրները քննարկում են Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հարցը

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) քննարկվում է Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման գաղափարը: Այդ հարցը քննարկել են Միության պետությունների տնտեսական գերատեսչությունների ղեկավարաները եւ ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵԱՏՀ)՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հարթակներում:

Օգոստոսի 29-ին այդ մասին հաղորդվում է ԵԱՏՀ-ի տելեգրամ-ալիքում:

ԵԱՏՀ-ի ինտեգրացման եւ մակրոէկոնոմիկայի նախարար Սերգեյ Գլազեւը, որի խոսքը բերված է հաղորդագրության մեջ, ճշտել է, որ առաջարկվում է չստեղծել նոր ինստիտուտ, այլ աշխատանքը կառուցել ստրատեգիական պլանավորման ազգային գործակալությունների կոնսորցիումի հիման վրա:

«Այդ կոնսորցիումի գործունեության նպատակը կարող է դառնալ ընդհանուր մեթոդաբանության մշակումը ներդրումային նախագծերի գնահատման համար, ներդրումային գրավչության բարձացման եւ ներդրումային նախագծերի պատրաստման վերաբերյալ»,- ասել է Գլազեւը:

Նշվում է, որ հետագայում ստացված փորձի հիման վրա հնարավոր է զարգացման ինստիտուտի ստեղծում՝ մշակված սկզբունքների եւ մոտեցումների օգտագործմամբ: Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ եւ ԵԱՏՀ-ին առաջարկել են մշակել Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հայեցակարգ եւ համաձայնագրի նախագիծ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայացել է Ղրղզստանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031