
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի նախագահի հանձնարարականով այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնելու է Թուրքիա:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Հաղորդագրության համաձայն՝ Հասանովը Թուրքիա է այցելելու օգոստոսի 30-ին:
Այցի ընթացքում Հասանովը կմասնակցի Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։