Զելենսկին պարգևատրել է վրացի դիզայներին և հակաօկուպացիոն շարժման կառավարման խորհրդի անդամին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վրացի հայտնի դիզայներ, Balenciaga նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիային պարգևատրել է 3-րդ աստիճանի շքանշանով: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Պարգևատրվել է նաև վրացական «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման կառավարման խորհրդի անդամ Լանա Ղվինջիլիան։

Ուկրաինայի նախագահն այս օրերին պարգևատրել է մի շարք օտարերկրյա քաղաքական գործիչների, արվեստագետների ու լրագրողների։

Նշենք, որ Դեմնա Գվասալիան դարձել է Ուկրաինային օգնելու համար ստեղծված UNITED24 հարթակի դեսպանը։ Այս նախագծի համար Balenciaga-ն Ուկրաինայի դրոշի գույներով հատուկ հանդերձանք է ստեղծել: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Ուկրաինայի վերականգնմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031