Ինքնահռչակ Դոնբասի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են, որ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի ուժայինները 5 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:
«Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած «ՀՀ և Արցախի անվտանգային միջավայրը հետպատերազմյան ժամանակահատվածում» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ այս «վարչախումբը» չի կարող հետ պտտել պատմության անիվը, իսկ եթե անիվը պտտվի, ապա՝ ի վնաս իրենց:
Պերուի ազգային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը Մանու արգելոցում կործանվել է:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, եթե վերջինս համաձայնվի հրաժարվել միջուկային զենքից:
«Բանակցությունները գաղտնի են պահվում ոչ միայն Հայաստանի հանրությունից, այլ նաև այլ գործընկերներից». Սուրեն Սարգսյան:
«ԱՄՆ-ում պատրաստ են սկսել Արցախի ճանաչման գործընթաց՝ բայց Հայաստանից սիգնալներ են պետք, դիրքորոշում չկա». Սուրեն Սարգսյան:
Չինաստանի Լյաոնին հյուսիսարևելյան նահանգի Դալյան քաղաքի հետիոտնային անցումի վրա տղամարդը թեթև մարդատար մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ:
«Ադրբեջանը ԱՄՆ-ում հայկական ազդեցությանը բալանս է ստեղծում. չունի համայնք, ունի փող». Սուրեն Սարգսյան։
«Կարծում եմ ԱՄՆ-ն կարող է լինել ազնիվ միջնորդ և երկխոսություն սկսել Բաքվի և Երևանի միջև». Թոմաս դե Վաալ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել երկկողմ նոր համաձայնագրի վրա:
Իրանի իշխանությունները կշարունակեն ակտիվորեն աջակցել Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժմանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում պաղեստինցիների վրա հարձակումը։
«ՀՀ ղեկավարությունը քաղաքական վճռականություն չունի սեփական տարածքը պաշտպանելու: Այն, որ Ռուսաստանն ամեն անկյունում չի խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին, ոչինչ չի նշանակում: ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով Հայաստանի իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող իրավիճակին:
Ճապոնիայի կառավարությունը մայիսի 21-ին պաշտոնապես հավանություն է տվել COVID-19-ի դեմ Мoderna և AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերին: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
«Զարմանալի է, չէ՞, երբ ադրբեջանական զորքերն իր իսկ ասելով (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ռ.Մ.)՝ 500-600 հոգով արդեն հանգիստ ճեմելով զբոսնում են ՀՀ տարածքում, ինչո՞ւ են մարդիկ դրանից աղմուկ բարձրացնում: Կարծես թե դա արդեն դարձել է նորմալ, մեզ փորձում են համոզել, որ դա նորմալ է, ոչ մի արտասովոր բան չկա, որ մեր զինվորներին ծեծում են, իրենց ձեռքից զենք են խլում, և բացարձակ անօրինական ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում, մեր տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններ, որոնք մնում են անարձագանք, իշխանությունները դրան մնում են անհաղորդ և տպավորություն են փորձում ստեղծել, որ այդպես էլ պետք է լինի»:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։
Ռուսաստանի Դաշնությունում սկսվել է արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների սերիական արտադրությունը, որոնք կարող են ինքնուրույն կռվել
Արցախի Շուշի քաղաքում, որը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կստեղծվի «Շուշիի պետական արգելոց», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի՝ «Շուշա քաղաքի» (չակերտները՝ խմբ.) մասին օրենքի նախագիծը»։
Ինչպես հաղորդվում է, «պետական արգելոցը կառավարելու է գործադիր իշխանության համապատասխան մարմնի կողմից նշանակված մարմինը»։
«Այդ մարմինը կսահմանի քաղաքի վարչական սահմաններին հարող և դրա հետ սոցիալական, պատմական, մշակութային կամ տնտեսական կապ ունեցող կամ քաղաքի պետական արգելոցի պահպանության կամ զարգացման համար նշանակություն ունեցող տարածքներում պահպանության գոտու սահմանները»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Չինաստանի կառավարությունն առաջիկա երեք տարում զարգացող երկրներին եւս 3 մլրդ դոլար օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարելու և տնտեսական աճը վերականգնելու համար:
Իսրայելի իշխանությունները կարգադրել են հանել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհային երթեւեկության սահմանափակումները՝ պայմանավորված ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի մասին պայմանավորվածությամբ:
Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ:
«Այդ փաստաթղթին ծանոթ չեմ, սակայն կրկնում եմ՝ որևէ մեկը, ՀՀ որևէ ղեկավար չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ես չեմ պատկերացնում և չեմ էլ ուզում պատկերացնել, որ նման բան կարող է լինել»։
Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսաական «S7» և «Aeroflot» ավիաընկերությունները ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսրայելի պաշպանության բանակը ռազմական գործողությունների 11օրում ոչնչացրել է Գազայի հատածում ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորումների 225 մարտիկների, այդ թում 25 հրամանատարների:
Ռուսաստանի և Սերբիայի զինծառայողները Սերբիայում մեկնարկած համատեղ տեկտիկական վարժանքների շրջանակներում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչության ուղղվածությամբ գործնական առաջադրանքների կատարելագործմանը:
Իսրայելի իշխանությունները կարգադրել են վերացնել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհների երթեւեկության սահմանափակումները ՀԱՄԱՍ-ի հետ հրադարի շուրջը համաձայնության առնչությամբ: Մայիսի 21-ին այդ մասին հայտնել է Kan հեռուստառադիոկորպորացիան։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և Կոնգրեսի այլ ներկայացուցիչների հետ:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը ողջունում է հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ մոտ օրերս մտադիր է այցելել Մերձավոր Արեւելք։ «Այսօր ես խոսել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի հետ եւ ողջունել նրա կողմից այն բանի հաստատումը, որ կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվել են Եգիպտոսի միջնորդությամբ:
Մայիսի 21-ին Գազայի հատվածում հարյուրավոր պաղեստինցիներ են դուրս եկել քաղաքների փողոցները, որպեսզի տոնեն «հաղթանակը» մայիսի 10-ից իսրայելական բանակի հետ ծայր առած դիմակայությունում: