Բաժիններ՝

ԱՀԿ-ի ղեկավարը համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը համարել Է մռայլ Ուկրաինայի հակամարտության պատճառով

Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կատարում Է համաշխարհային առեւտրի աճի՝ իր գնահատման վերանայում դեպի նավազեցումը՝ խոստովանելով, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով կանխատեսումը մռայլ տեսք ունի: Այս կարծիքն ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո Իվեալան հայտնել Է սեպտեմբերի 27-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

«Այժմ մենք զբաղվում ենք մեր կանխատեսումների վերանայմամբ, բայց դրանք շատ հուսադրող տեսք չունեն: Ամեն ինչ վկայում է ցուցանիշների նվազումը: Եթե ընդհանուր առմամբ ասենք, ապա կանխատեսումը մռայլ տեսք ունի»,- հայտնել է կազմակերպության ղեկավարը, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Ժնեւում՝ չհայտնելով ստույգ գնահատումը:

Ապրիլին ԱՀԿ-ն արդեն 2022 թվականի համար համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը վերանայել է 4,7 տոկոսից մինչեւ 3 տոկոս: Այն ժամանակ ԱՀԿ-ի փորձագետները նշել են, որ առեւտրի եւ արտադրության ծավալի կրճատումն ամենայն հավանականությամբ իր վրա կզգա ամբողջ աշխարհի բնակչությունը «պարենի եւ Էներգիայի ավելի բարձր գների» պատճառով, «ինչպես նաեւ նկատի առնելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից արտահանվող ապրանքների քանակի նվազումը»:

Ըստ որում «մեծ ռիսկի» են ենթարկվում բնակչության մեկ շնչի հաշվով ցածր եկամուտներով պետությունները, քանի որ դրանք պարենի համար ծախսում են իրենց եկամուտների ավելի զգալի մասը, քան հարուստ երկրները: 2023 թվականի համար համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը կազմել Է 3,4 տոկոսի մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս