
Վրաստանի մաքսային անցակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի

Վրաստանի մաքսային անցակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, ավելացել է մաքսային սպաների թվաքանակը: Այդ մասին ասվում է երկրի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարության մեջ:
«Ավելացող տրանսպորտային ապրանքահոսքի պայմաններում ընդհանուր առմամբ տարածաշրջանում բոլոր մաքսային անցակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի»,-ասված է հայտարարության մեջ: Իսկ այնտեղ նշվել է, որ «Վրաստանի անցակետերում 24-ժամյա ռեժիմով մաքսային հսկողության ընթացակարգերի անխոչընդոտ իրականացման նպատակներով ավելացել է մաքսային սպաների թվաքանակը»:
Բացի այդ, «Վերին Լարս» ռուսաստանյան մաքսային անցակետում բարդացել են բեռնատար մեքենաների մաքսային հսկողության ընթացակարգերը, որոնք շարժվում են Վրաստանից Ռուսաստան («Կազբեգի» մաքսային անցակետով): Անընդմեջ միջազգային ապրանքաշրջանառություն ապահովելու նպատակով եկամուտների ծառայությունը, հաշվի առնելով մաքսային անցակետերի համատեղ դիմումը, ինտենսիվ հաղորդակցության մեջ է գտնվում հարեւան երկրների (Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի) մաքսային վարչակազմերի հետ, որպեսզի անհապաղ այլընտրանքային մաքսային անցակետեր գտնի եւ բեռնատար մեքենաները տեղ հասնեն, հաղորդել է Sputnik-ը: