Բաժիններ՝

Թուրքական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ F-16 կործանիչների հարցով բանակցելու

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) պատգամավորներից կազմված պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ շարունակելու Անկարային մատակարարվելիք F-16 կործանիչների վաճառքի թեմայով բանակցությունները:

Թուրքիայիում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) արտաքին կապերի գծով փոխնախագահ Էֆքան Ալայի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցի ընթացքում հանդիպումներ ու բանակցություններ կանցկացնի ԱՄՆ կոնգրեսի մի շարք անդամների, այդ թվում սենատորների հետ:

Պատվիրակության կազմում են մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի թուրքական խմբի ղեկավար Օսման Ասքին Բաքը, ԱԶԿ-ից պատգամավորներ Վոլքան Բոզքըրը և Մեհդի Էքերը:

Նշենք, որ Թուրքիան նախատեսում է Միացյալ Նահանգներից ձեռք բերել 40 միավոր F-16 կործանիչ և արդիականացնել ևս 80-ը, որոնք գտնվում են թուրքական զինանոցում։

Ավելի վաղ կոնգրեսական Քրիս Փափասի նախաձեռնությամբ ընդունված այդ լրացմամբ Անկարային F-16-երի հնարավոր վաճառքի համար 2 պայման է դրվել․ Վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան և պետք է հստակ քայլերի երաշխիքներ տրվեն առ այն, որ կկանխվի Թուրքիայի կողմից F-16-երով Հունաստանի օդային տարածքում չարտոնված թռիչքներ իրականացնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս