Վրաստանի հետ սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետում մոբիլիզացիոն կետ են բացելու
Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետում մոբիլիզացիոն կետ են բացելու: Այդ մասին հաղորդել են ՆԳ նախարարության Հյուսիսային Օսիայի հարցերով գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: «Մարդատար տրանսպորտի հոսքը, որը շարժվում Է Վրաստանի կողմը, լրջորեն մեծանում Է:
Հակաիրավական գործելակերպի եւ հակամարտային իրադրությունների ռիսկերի նվազեցման համար որոշում Է ընդունվել քաղաքացիներին թույլատրել հետիոտն անցում սահմանով»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Այդ որոշումն ընդունվել Է հակաիրավական գործելակերպի եւ հակամարտային իրադրությունների ռիսկերի նվազեցման համար, նշել են վարչությունում: Ավելի վաղ այս վայրում սահմանը կարելի Էր հատել միայն տեղաշարժման անվավոր միջոցներով:
«Բացի այդ, հսկիչ անցակետում առաջիկայում կբացվի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 26-ին Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաեւը հայտարարել Է, որ Վրաստան մուտք գործելու հերթում կուտակվել Է շուրջ 3,5 հազար մարդատար եւ 1,3 հազար բեռնատար ավտոմեքենա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: