
Հակոբ Արշակյանը մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, արարողության շրջանակում Հակոբ Արշակյանը ցավակցություն է հայտնել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային, ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիին, կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոյին եւ Շինձո Աբեի այրի Ակիե Աբեին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան կարճատեւ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Շինձո Աբեի հուղարկավորության արարողությանը մասնակցել են 100-ից ավելի երկրներից ժամանած պետական բարձրաստիճան պատվիրակություններ: