
Լեհաստանում ձմռանը սպասում են ուկրաինացի նոր փախստականների

Առաջիկա ձմռանն Ուկրաինայից նոր փախստականներ կժամանեն Լեհաստան, հայտարարել է Լեհաստանի նախագահի վարչակազմի Միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Յակուբ Կումոխը՝ հանդես գալով RMF FM ռադիոկայանի եթերով: Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Ավելի վաղ «Ուկրէներգո» ազգային էներգետիկական ընկերությունը հաղորդել է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում գործելու են ժամային անջատումների ժամանակացույցեր, իսկ լրացուցիչ՝ վթարային անջատումներ:
«Իհարկե, սա շատ ծանր ձմեռ է լինելու, եւ մենք սպասում ենք, որ, ցավոք, լինելու են, սա փաստ է, լրացուցիչ փախստականներ են լինելու Ուկրաինայից: