Ալիևն ասել է, որ «Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը հայտարարել է, թե իբր Հայաստանը «ցանկանում էր ՀԱՊԿ անդամ երկրներին Ադրբեջանի դեմ հանել»: Այս մասին գրում է tert.am-ը։

«Հայաստանը ՀԱՊԿ-ի միջոցով մտադիր էր «անհիմն» (չակերտները՝ Tert.am) մեղադրանքներ ներկայացնել Ադրբեջանին և, ըստ էության, այդ կազմակերպության անդամ երկրներին «հանել Ադրբեջանի դեմ» (չակերտները՝ Tert.am)»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի մյուս անդամները «չեն գնացել այս սադրանքին» (չակերտները՝ Tert.am):

«Այս կազմակերպությունում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը։ Ինչի՞ հաշվին: Մեր քաղաքականության շնորհիվ։ Ինչո՞ւ է բացասական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, որովհետև նրանք ամեն տեղ «ստում են» (չակերտները՝ Tert.am) ու, ինչպես ասում են, դուռ չի մնացել, որ չթակեն իրենց հարցերը լուծելու համար։ Այս ամենը տեսանելի է, բոլորը տեսնում և գիտեն»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս